ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն,
հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։