Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 28 փախստական։ Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Մեկ օրում մաքրվել է 10 հա տարածք, 2 կմ ճանապարհ, 13 բնակարանաշինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 259 պայթուցիկ առարկա ոչնչացնելու համար: 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1429 հա տարածք, 445 կմ ճանապարհ, 1374 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 712 պայթուցիկ առարկա: