Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել:
«Թուրքիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Քննարկվել են թեմաներ, որոնք բարձրացվել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կայացած հեռախոսազրույցների ընթացքում»,- հայտնել է TACC գործակալության թուրքական աղբյուրը:
Նշենք, որ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայում և Լիբիայում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքը: