ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան հարյուր անդամներ ավելի քան քսան նահանգներից կոչ են արել Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Առաջարկվում է նաև ԱՄՆ-ի կողմից ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես հակամարտության կարգավորման գործընթացում բանակցությունների օրինական կողմ: Շեշտադրվել է նաև ԱՄՆ-ի ղեկավար դերը հայ գերիների անհապաղ ազատ արձակման ապահովման գործում:
Բացի այդ, նամակում ԱՄՆ-ին առաջարկվում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և օգնություն տրամադրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին: Ջո Բայդենին նաև կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։