Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։
Ըստ ժամանակացույցի ՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող։ Նոր կորոնավիրուսային COVID-19 վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները:
Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես տեղակայված շարժական դաշտային հոսպիտալում, այնպես էլ բոլոր դիտակետերում բժիշկների արտագնա բրիգադներով, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ թերմոկոնտեյներներով, որոնք ապահովել են դրա պահպանությունը տեղափոխման ժամանակ: