Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից 19 տեղահանված է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: 2020թ. նոյեմբերի 14-ից առայսօր 52 700 մարդ վերադարձել է Արցախի իր նախկին բնակավայրերը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Օրվա ընթացքում մաքրվել է 15 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 27 բնակելի շենք, 34 պայթուցիկ նյութ է հայտնաբերվել և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ, 4525 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24827 պայթուցիկ նյութ