Հայրենիքի պաշտպանի օրվա նախաշեմին «Կրասնայա զվեզդա» երգի-պարի համույթը Լեռնային Ղարաբաղում ավելի քան տասը համերգային ծրագիր կունենա ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար: Համույնթն ընդգրկված է հատուկ նշանակության Հրթիռային զորքերի կազմում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Համույթը մեկշաբաթյա ծավալուն համերգային ծրագրով հանդես կգա ինչպես զինծառայողների, այնպես էլ տեղի բնակչության համար:
Համերգային ծրագրում, բացի ավանդական համերգային համարներից, ներառված են նաև ռազմահայրենասիրական ուղղվածության համարներ: Համերգային ծրագրում ներառված են համաշխարհային դասականների ստեծագործությունները, Ռուսաստանի և աշխարհի ժողովրդական երգերը:
Համույթի կազմում ընդգրկված են նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստների պատվավոր կոչումներ ստացած գործիչներ: