Քիչ առաջ Ստեփանակերտում ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել թիվ 1 միջնակարգ դպրոցի դիմաց, որտեղ տեղի էր ունենում հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության և Արցախի դպրոցների տնօրենների միջև՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ:
Վերոնշյալ ակցիայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և Արշակ Մեսրոբիանը:
Երիտասարդները պահանջում էին պարզաբանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից, սակայն նա հանդիպումից անմիջապես հետո նստել է ավտոմեքենան և հրաժարվել դուրս գալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարն էլ երիտասարդներին ասել է, թե վերջիններս ոչ կառուցողական են տրամադրված»,- լուսանկարներին կից գրել է Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե նժդեհյան գաղափարախոսությունը համարում է ֆաշիստական: