Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ 2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է։
Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Բացի այդ, ձեռք է բերվում անհրաժեշտ պրոթեզի տեսակի և դրա ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկատվություն, տրամադրվում է եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի և հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։
Նշենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք ոչ միայն մի քանի հազար զոհեր, այլ նաև պրոթեզավորման կարիք ունեցող բազմաթիվ հաշմանդամներ: