Պատերազմում վիրավորված անձանց 500 000 դրամ միանվագ աջակցության մերժումները կապված են հիմնականում թերի տվյալների հետ: Այս մասին ասվում է Կառավարության նկարահանած տեսանյութում:
Շահառու են ռազմական գործողություններին մասնակցած այն անձինք, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության 3-րդ խումբ:
Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով մինչև ապրիլի 15-ը օոliոe.ssa.am կայքում: