Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում վերջին պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները կասեցվել են եղանակային վատ պայմանների պատճառով:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
Նա հայտնեց, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում որոնողական աշխատանքները կվերսկսվեն:
Այն հարցին, թե արդյո՞ք այդ պատճառը ադրբեջանական կողմն է նշել, նախարարը հավաստիացրեց, որ եղանակն իսկապես վատացել է ու կարող էր բարդացնել որոնողական աշխատանքները:
Հիշեցնենք, որ ԱԻՊԾ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանն, առանց պատճառները բացատրելու, արգելել է որոնողական աշխատանքները: