2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել, ընդհանուր առմամբ, 52 700 փախստական:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 462 կմ ճանապարհ, 1467 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 891 պայթուցիկ նյութ: Անցած օրվա ընթացքում ռուս խաղաղապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ Ստեփանակերտում անցկացրել են երկու մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում կարիքավոր բնակիչներին են փոխանցվել առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք և հիգիենայի միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ: