Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորները շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 18 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: