Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները Ստեփանակերտ և Մարտունի բնակավայրերում կառուցել և շահագործման են հանձնել ևս չորս բլոկ-մոդուլային քաղաքներ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Մինչ օրս արդեն կառուցվել են ութ քաղաքներ խաղաղապահ զորակազմի ռազմական անձնակազմի համար:
Մոդուլային քաղաքների կառուցումը հնարավորություն է տալիս ստեղծել հարմարավետ կենցաղային պայմաններ և հրաժարվել դաշտային սննդի, լոգարանի և լվացքի կետերից, դաշտային պահեստներից:
Բլոկ-մոդուլային քաղաքները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կյանքի ապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնաջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Բնակավայրերը հագեցած են կահույքով (մահճակալներ, պահարաններ, խոհանոցային հավաքածուներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղներ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ):
Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա մարզադահլիճ՝ արհեստական խոտածածկով, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ: