Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնում է․
«Տեղեկացնում ենք, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։
Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք սոցիալական ոլորտի վերաբերյալ հարցերի պարզաբանման կարիք՝
-Սոցիալական աջակցության գործող ծրագրեր
-Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր
-Կենսաթոշակներին, նպաստներին առնչվող հարցեր
-Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող հարցեր
-Աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերին առնչվող հարցեր։
Զանգերի կենտրոնն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9։00-21:00»,- հայտնել է Թանդիլյանը: