Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911»։