Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական մեքենաների անվտանգությունն ապահովելու առաջադրանքներ իրականացնելիս` դիտակետերում գտնվող ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ շնորհավորելով կանանց սպասվող միջազգային օրվա կապակցությամբ:
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում:
«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական բնակության վայրեր վերադարձի անվտանգությունը, քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց ամբողջական հրադադար:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: