Արցախի հայկական վերահսկողությունից դուրս եկած տարածքներում կատարված որոնողական երեկվա աշխատանքներն արդյունք չեն տվել:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Այսօր մեկ փրկարարական խումբ գնացել է Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ դիեր չհայտնաբերելու պատճառն այն է, որ այդ տարածքները հիմնականում մաքրված են:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: