Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև չի կարող ապահովել հարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում:
Արցախցիների ինքնորոշման իրավունքը պետք է լիակատար ընդունվի, տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները»: