Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Նախորդ օրը ռուս զինծառայողները Բալիջա հատուկ զորավարժարանում ոչնչացրել են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում՝ տարբեր տրամաչափի ականներ և հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։ Ամեն օր այս աշխատանքներին ներգրավվում են ռուսական խաղաղապահ զորակազմի 10 զինծառայողներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները: