ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի հետ փետրվար ամսին ձեռք բերված համագործակցության շրջանակներում մեկնարկել է Ռուսասատանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցը Արցախ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Մարտի 9-ից ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ԼՕՌ մասնագետ Գայանե Դադայանն իրականացնում է հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Այցի շրջանակներում իրականացվում է նաև տեղի մասնագետներին գիտելիքների և կարողությունների, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հետազոտությունների իրականացման նոր փորձի փոխանցում: