Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահները Ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ երկու հումանիտար ակցիա են անցկացրել Խնածախ և Ասկերան բնակավայրերում, որոնց ընթացքում տեղի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա մարդասիրական բեռ:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք, 3 կմ ճանապարհ, ստուգվել է 8 շենք։
2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 835 հա տարածք, 564 կմ ճանապարհ, 1 644 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 376 պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի համատեղ հայտարարության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00: 00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետևանքով տուժած շրջաններում շարունակվում է ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը, փախստականների վերադարձը նախկին բնակության վայրեր։