Արցախի ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երկու ջոկատով շարունակում են Ասկերանի վերին ենթաշրջանի՝ Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունու շրջանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից։
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1526 աճյուն: Նախնական տվյալներով՝ 26-ը քաղաքացիական անձինք են: