Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղ. «սովորական» զենքի օգտագործումն Արցախում» Ջուսի Կրիսկուոլոյի հեղինակած հոդվածի կարևոր շեշտադրումները։
Հեղինակը, մասնավորապես, նշել է․ «Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ավարտից անցել է 4 ամիից մի փոքր ավել ժամանակ: Հաշտեցման երկխոսությունը չի ավարտվել, և հավասարակշռությունն ավելի փխրուն է, քան երբևէ, հատկապես, որ մինչև հիմա տեղի են ունենում մարդու իրավունքների բազմաթիվ լուռ խախտումներ, պատմական կոթողների բացահայտ ոչնչացում, ինչը պետք է որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետաքրքրեր:
Արցախում իրական պատմությունը շարունակ ոչնչացվում է այն «պատմական կեղծիք» անվանող տերությունների կողմից, որոնք այդպես են պատճառաբանում ավելի քան հարյուրամյա պատմություն ունեցող տաճարների և հուշարձանների քանդումը: Բռնության են ենթարկվում քաղաքացիական բնակիչները, «սովորական» զենքի օգտագործումը Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ երբևէ չի դադարել: Դրան գումարվում են գերության մեջ դեռ պահվող բազմաթիվ հայ զինվորներ, որոնց մասին որևէ տեղելություն չկա»։