Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետութան ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը:
ԱԻՊԾ-ն հայտնում է, որ սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։
«Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,-ասված է հաղորդագրության մեջ: