Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել:
Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ-ն։
Որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի: Ամենայն հավանականությամբ, այն կշարունակվի վաղը:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: