Երբ ասում են, թե որևէ հրամանատարի որևէ մեկն ինչ-որ բան է կարգադրել, ստում են, Ջալալ Հարությունյանն ի՛նքն է արգելել որևէ մեկին մտնել բունկեր։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նա առաջարկեց կասկածների դեպքում հարցաքննության հրավիրել Ջալալ Հարությունյանին։
«Այն բոլոր խոսակցությունները, թե այս մեկին չեն թողել մասնակցել (մարտական գործողություններին), մյուսին չեն թողել, եթե այդ հերոսները մասնակցեին, մենք հաղթանակ կունենայինք… ժողովուրդ, բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են։ Մի մասը Արցախի նախագահի միջոցով է մասնակցել, մյուս մասը՝ Ջալալի միջոցով»,- ասաց Բաբայանը։
Խոսելով բունկերում լինելու մասին, Բաբայանն ասաց, որ իրեն ի պաշտոնե չէին կարող արգելել լինել բունկերում։
«Հիմա․․․ էդ տղերքը նեղված էին, որ ես կարողանում էի մտնել (բունկեր), իրենք՝ չէ։ Ոչ թե որ ես լավ տղա եմ, այլ ի պաշտոնե ինձ արգելել չէին կարող։ Պաշտոն չէին ունենում՝ Ջալալն իրենց չէր թողնում»,- ասաց Բաբայանը։
Նա վստահեցրեց, որ որևէ կարգադրություն Հայաստանից չի եկել։ Ողջ ռազմական պրոցեսը ղեկավարել է սկզբում Ջալալ Հարությունյանը, ապա՝ Միքայել Արզումանյանը։ Միայն նրանց որոշմամբ է հնարավոր եղել ցանկացած գործողություն։