Այսօր 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Վ. Վաղարշյան թաղամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ:
Այս մասին հայտնել է ԱԻՊԾ։
Սակրավորները քիչ հետո տեղում այն կվնասազերծեն: Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ: