Եթե անկեղծ ասեմ, դժվար է խոսել զոհերի թվի մասին, քանի որ ամեն մի զոհի առկայությունը շատ ծանր է, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունը պարզվածունենք 3621 զոհ։ Անհետ կորած է համարվում 321 մարդ։ Միևնույն ժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, ավլի քան 100 նույնականացված մարմին։ Ներողություն եմ խնդրում, որ զոհերի մասին այսպիսի արտահայություն եմ անում, բայց ստիպված եմ թիվը ներկայացնել․ զոհերը մոտավոր 4000-ն են։
Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի պատերազմում զոհերի թվի վերաբերյալ հարցին։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին կոչ արեց 1 րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը։