Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հանրապետությունում ԵՄ դեսպան Քեստուտիս Յանկաուսկասին Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպման կապակցությամբ: Այս մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նման գործողությունները սպառնում են փխրուն խաղաղությանը և հակառակ կողմին անհիմն ակնկալիքներ են տալիս։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները հանգեցրել են Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ վստահության կորստի», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։