Նախկինում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորված լինելու դեպքում սույն ծրագրի շրջանակներում աջակցություն չէր տրամադրվում: Կարգի մեջ կատարված փոփոխության արդյունքում՝ աջակցությունը կտրամադրվի բոլոր դեպքերում՝ անկախ հուղարկավորության վայրից:
Ծրագրից օգտվելու համար զոհված զինծառայողների հարազատները պետք է դիմեն Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սոցիալական ծառայության համապատասխան գործակալություններ: