Ապրիլի 17-ին Աղդամի շրջանում Ադրբեջանի բնակիչ Արիֆ Գուլիևը պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Գուլիևը հովիվ է ու ոչխարներին արածելու էր տարել:
Նրան տեղափոխել են Աջաբեդիի շրջանային հիվանդանոց, որտեղ անդամահատել են ձախ ոտքը: