Բաքուն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացել է Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների առկայության մասին հարցման պատասխանը, բայց այն չի բավարարում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է АзТВ- ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հրթիռները չեն արձակվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես կարդացել եմ այս նամակը: Պատասխանը ցույց է տալիս, որ ռուսական կողմը չի հաստատել բալիստիկ հրթիռների արձակումը: Ըստ էության, սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր խնդրանքով հիմնական հարցը վերաբերում էր նրան, թե ինչպես է Հայաստանը ձեռք բերել «Իսկանդեր-Մ» մահացու հրթիռները», – մեջբերում է գործակալությունը Ադրբեջանի նախագահի խոսքը: