Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիտորդական 27 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը։
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
Ականազերծման կենտրոնի խմբերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Օրվա ընթացքում մաքրվել է 5 հա տարածք, 1 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,017 հա տարածք, 621 կմ ճանապարհ, 1716 բնակելի շենք՝ ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթուցիկ օբյեկտ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: