ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն Armenia Today-ի հետ զրույցում չմեկնաբանեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա։
Ճշտող հարցին՝ հաստատո՞ւմ է, թե՞ հերքում է Արայիկ Հարությունյանի Մոսկվա այցի վերաբերյալ լուրը, խոսնակը նշեց․
«Հերքել կամ հաստատել, նշանակում է՝ մեկնաբանել, իսկ ես չեմ մեկնաբանում»,- ասաց խոսնակը։
Հիշեցնենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»:
Լրատվամիջոցը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնում է, որ ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով և փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին: