Ապրիլի 26-ին «Աերոֆլոտի» առավոտյան չվերթով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար Մոսկվայից Երևան է ուղարկվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ, որը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:
Այս մարդասիրական ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ Միջազգային հայ-ռուսական «Լազարևյան ակումբ»-ի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինն ասաց.
«Այս հումանիտար աջակցության կազմակերպման աշխատանքներն իրականացնելու համար որոշ ժամանակ պահանջվեց, քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը մեծ էր, և պետք էր այն խնայել Ռուսաստանի մարզերում սեփական բնակչության պատվաստումների մասին:
Գոհունակությամբ կարող ենք նշել, որ ռուսական պատվաստանյութի խմբաքանակներն արդեն հասել են Մերձդնեստրի և Դոնբասի հանրապետություններ:
Այսօր ես և ակադեմիկոս Կամալովը մեկնեցինք Երևան՝ մեզ հետ տանելով պատվաստանյութի խմբաքանակը, որտեղից էլ այն կուղարկվի Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին»:
Աջակցությունն իրականացվում է ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի հետ համագործակցությամբ։ Լազարևյան ակումբի խորհուրդը հատուկ շնորհակալություն է հայտնում ԱՊՀ երկրների ինստիտուտի Լազարևյան ակումբի երևանյան գրասենյակի տնօրեն և պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովին։