Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, համակարգված աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համակարգել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: