Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մետր իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր։
Armenia Today-ի հետ զրույցում լուրը հաստատեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Նրանք հետ են վերադարձել»,-ասաց խոսնակը։
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարավծել, համաձայն որոնց՝ ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը: «Ապառաժ»-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել էր, որ առաջ են եկել գիշերվա ընթացքում:
Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իրենց առաջ գալը բացատրել են, որ հրաման են կատարում:
Նույն լրատվամիջոցի տեղեկություններով՝ բանակցություններին ներկա են եղել ԱՀ ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, Մարտակերտի վարչակազմի ղեկավարը: