Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն այսօր դիմել էին Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ Ադրբեջանին հարկադրելու ազատ արձակել հայ ռազմագերիներին: ԱԺ-ում այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։