Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում ավելի քան 450 խաղաղապահներ մասնակցել են Հայրենական մեծ միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր միջոցառմանը խաղապահները դիտել են Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն տեսաուղերձը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմին:
Հանդիսավոր հավաքի ընթացքում զինծառայողներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
«Հաղթանակի օրը համընդհանուր հաղթանակի, ժողովրդական հպարտության և ազատագրողների հավերժ հիշատակի օրն է: Մեզ համար Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորների և հրամանատարների անմար սխրանքը խիզախության, հերոսության և հայրենիքին անմնացորդ նվիրվածության օրինակ է: Այն կարևորագույն ուղենիշ է, որն առաջնորդում է մեզ մեր հայրենիքի հայրենասեր զավակների դաստիարակության հարցում՝ հիմնված հաղթողների սերնդի ավանդույթների վրա», – ասել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Միջոցառման ընթացքում 20 զինծառայող պարգեւատրվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: