Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից նախաձեռնվել է առցանց համաժողով`«The situation in Nagorno-Karabakh: prisoners of war and threats to Armenian population» վերտառությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։
Միջոցառման նպատակն է Եվրոպական խորհրդարանի շրջանակներում համաժողովի ձևաչափով ևս մեկ անգամ բարձրաձայնել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների ու սպառնալիքների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձի խնդրի մասին, ինչպես նաև նպաստել Արցախին միջազգային աջակցության ցուցաբերմանը:
Համաժողովին մասնակցելու են Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Համաժողովը կայանալու է մայիսի 11-ին՝ հայկական ժամանակով ժամը 11:30-13:30-ին: