Արցախի կառավարությունն սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին հայտարարել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը՝ ներկայացնելով ծրագրին դիմելու ընթացակարգը:
Նախարարությունից հայտնում են, որ բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
«Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն)»,-ասված է հաղորդագրության մեջ: