Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ սպասում են մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար:
Նշենք, որ սոցցանցերում հուշարձանի տեղադրումը քննադատությունների է արժանացել:
Մասնավորապես, լրագրող Բելլա Լալայանը նշել էր, որ շատերն են իրեն գրել ու իրենց անհանգստությունը հայտնել: