Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Զարիֆը կոչ է արել ընդլայնել և խորացնել երկկողմ կապերը:
Գոհունակություն հայտնելով Իրանի և Ադրբեջանի Հանրապետության զարգացող հարաբերություններից՝ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը, համատեղ տնտեսական նախագծերը, Իրանի մասնակցությունը ականազերծմանը և «ազատագրված տարածքների» վերականգնմանը, պատերազմի դադարեցման համաձայնագրի իրականացման վերջին զարգացումները և վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը, տրանսպորտային միջանցքները, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային կապերը և տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության իրականացումը:
Իրանի արտգործնախարարը երկուշաբթի երեկոյան մեկօրյա այցով ժամանել է Բաքու։ Զարիֆը ծրագրում է Բաքվից մեկնել Երևան։