«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը սկսվեց խախտվել 1996-97 թթ.-ին, երբ Ադրբեջանում ստեղծվեց «Նավթային միջազգային կոնսորցիումը», որտեղ և՛ ամերիկացիներն էին ներկայացված, և՛ բիրտանացիները, և՛ այլք»,-այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում նշեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա անդրադարձավ Լիսաբանի կոնֆերանսին՝ հայտնելով, որ Արցախի վերաբերյալ կար սովորական փաստաթուղթ, սակայն մեկ օր առաջ այլ փաստաթուղթ բերվեց։
«Լիսաբոնում մեզ դիմավորեց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ նախորդ գիշեր ԱՄՆ-ն նոր բանաձև է բերել, որը համաձայնեցվել է բոլորի հետ, բացի հայկական կողմի հետ։ Այդ փաստաթուղթը Տեխասի նավթային լոբբին էր բերել և դրել Քլինթոնի սեղանին։ Ասել էին, որ Ալիևն է իրենց խնդրել այդ փաստաթուղթը բերել։ Այդ ժամանակից փոխվեց ամեն ինչ։ Ադրբեջանը ոգևորվեց, հասկացավ, որ դրսի ուժերի կողմից կարող է հասնել իր նապատակներին»,-նշեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ դրանից հետո Ադրբեջանը Ղարաբաղյան հացի կարգավորման ոչ մի առաջարկի չհամաձայնեց։
«Նրանք արդեն որոշել էին ոչ մի համաձյանության չգնալ՝ հասկանալով, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, իսկ Հայաստանի հաշվարկները ողբերգական դուրս եկան»,-նշեց Առաջին նախագահը։