Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտունի շրջկենտրոն.
«Այսօր այցելել եմ Մարտունի շրջկենտրոն, ծանոթացել կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքների ընթացքին, հետևել 2020թ. պատերազմի ընթացքում թշնամու հրետակոծությունների հետևանքով տուժած շենք-շինությունների վերականգնման աշխատանքներին, տվել նոր հանձնարարականներ»,-գրել է Արցախի նախագահը: