Երևանում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Աշոտ Ղուլյանի գլխավորած՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Երևան: Պատվիրակությունը մասնակցելու է հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կայանալիք համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին։
Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերջին նիստը կայացել էր Արցախում՝ 2019թ. դեկտեմբերի 17-ին: