Այցելելով քաղաք Ասկերան՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ:
«Ինչպես բոլոր շրջաններում, այստեղ ևս մանրամասն ներկայացրել եմ գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, խոսել նախարարության գործունեության որակի աստիճանական բարձրացման մասին:
Այնուհետև, քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել եմ նրանց հուզող հարցերին, որոնք առնչվում էին ամենատարբեր ոլորտների:
Այցի շրջանակում նախատեսված էր հանդիպում նաև շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության առաջնահերթ սոցիալ-կենցաղային հարցերը, անդրադարձել տեղահանված բնակչության՝
Ասկերանի տարբեր համայնքներում կացարաններով ապահովելու ծրագրին զուգահեռ, սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Հենց արցախցու աննկուն հոգին է լուծելու Արցախի հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր կանգնել ոտքի վրա»,- գրել է Թանդիլյանը: