ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ուրբաթ օրը, տեսակապով ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսին կից Հելսինկյան կոմիտեի լսումների ժամանակ, կոչ է արել Բաքվին և Երևանին վերսկսել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին Անն Լինդեն հայտնել Է Twitter-ի իր միկրոբլոգում։
ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հարցում: