Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում Մանե Թանդիլյանին կփոխարինի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Թանդիլյանը:
Մասնավորապես նշված է. «Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։ Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։ Առողջ եղեք»: